Հրաձգության վարժանքներ են անցկացվել

Հրաձգության վարժանքներ են անցկացվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-23-ն անցկացվել են հրաձգության վարժանքներ։ Դրանք անցկացվել են զորամիավորման հրետանային դիվիզիոնի անձնակազմի մարտավարա-մասնագիտական գիտելիքները և կրակի կառավարման հմտությունները կատարելագործելու նպատակով։

Պարապմունքի ընթացքում հրետանավորները ոչնչացրել են պայմանական հակառակորդի հենակետերը` գերազանց կատարելով առաջադրված խնդիրները։

ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում սեպտեմբերի 23-ին ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն իրականացրել են հարձակողական գործողություններ։

Պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտները հայտնաբերելուց հետո, կիրառելով դարանակալման և այլ հնարքներ, անձնակազմը հարձակվել է հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ներխուժել հրամանատարական կետ և առգրավել կարևորագույն փաստաթղթեր, ապա տեղանքի կրակակետերը ոչնչացնելով՝ վերադարձել է ելման դիրքեր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---