Էրդողանը հայտարարել է, թե դրական ազդակներ է ստանում Փաշինյանից24 սեպտեմբերի 2021 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե դրական ազդակներ է ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ «Այժմ, այդ դրական ազդակների համատեքստում, մենք որոշ քայլեր կձեռնարկենք»,-ասել է նա՝ խոսելով 5-ի կամ 6-ի հարթակ ստեղծելու գաղափարի մասին, տեղեկացնում է Anadolu գործակալությունը։ «Հուսով եմ՝ կկարողանանք տարածաշրջանում փոխել իրավիճակը դեպի լավը խաղաղության տեսակետից։ Ամսվա վերջին մենք այդ մասին կխոսենք նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի հետ հանդիպում է նախատեսված։ Այսպիսով ռուս-թուրքական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան»»,- ասել է Էրդողանը։ Նա նաև խոսել է Իգդիրից դեպի Նախիջևան ճանապարհ կառուցելու մասին։ «Հուսով եմ, ճանապահ կբացենք Իգդիրից դեպի Ադրբեջան։ Դա նաև երկաթուղային ճանապարհ կլինի։ Այդ ճանապաչհի կառուցումը շատ,շատ կարևոր քայլ է»,-ասել է նա։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր 6-ի հարթակ ստեղծելու անհրաժեշտության մասին, որին, ըստ նրա, կարող են միանալ կարող են միանալ Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և, «ցանկության դեպքում», նաև Հայաստանը։ Ավելի վաղ Էրդողանը նաև հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է արել։ Նա հավելել էր, որ դա կախված կլինի Երևանի դիրքորոշումից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |