ՀՀ-ում պատվաստված 286 անձ է վարակվել Covid-19-ով, որից հոսպիտալացվել է 38-ը24 սեպտեմբերի 2021 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարության նիստում ներկայացնելով կորոնավիրուսային իրավիճակը, տեղեկացրել է, որ ծավալված է 2156 մահճակալ 18 բուժկենտրոնում, որից զբաղված է 2006-ը։ Նշելով պատվաստումների շեշտակի աճը՝ Ավանեսյանն ասել է նաև, որ դրական կովիդ թեստի պատասխանով 11,470 քաղաքացուց ընդամենը 286-ն է, որ պատվաստված է։ Իսկ հոսպիտալացվածներից 38-ն է պատվաստված։ «Սա շատ բնական է` պատվաստումը 100%-ով չի բացառում վարակման ռիսկը, բայց կարևորն այն է, որ նրանք հիվանդությունը թեթև են տանում։ Հոսպիտալացված քաղաքացիներից 38-ն է, որ պատվաստված է և հիվանդությունը տանում է շատ թեթև՝ նրանք հոսպիտալացվել են, քանի որ քրոնիկ այլ խնդիրներ ունեն»,- նշել է նա: Նախարարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 23-ին իրականացվել է 8440 պատվաստում։ «Սա վկայում է այն մասին, որ փոփոխություն կա պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման առումով։ Արդեն իսկ իրականացված 385,503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որևէ խնդիր չունեն, պատվաստումներն անվտանգ են և պաշտպանում են քովիդով պայմանավորված մահերից», - ասել է նախարարը: Սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 256 554 դեպք, որոնցից 238 527-ն` առողջացած, 5216-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11612 պացիենտ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |