ԱԽ քարտուղար․ Հուսանք` Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորեն առանց նախապայմանների24 սեպտեմբերի 2021 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ կարգավորումը պետք է լինի աստիճանաբար, գրում է Aysor.am-ը։ Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների։ «Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, նույնիսկ մեզնից առաջ՝ նախորդ իշխանությունների օրոք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև եթե նախապայմաններ են լինում, դժվար է առաջ գնալ։ Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների և հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց դրանց։ Գոյություն ունեցող բոլոր հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»։ Նա համոզմունք է հայտնել, որ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը նաև բարձր և բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է, գրում է Aysor.am-ը։ «Ինչպես քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, դրա տրամաբանության շրջանակում էլ կատարվել են նման հայտարարությունները և քաղաքական քայլերը», - հայտարարել է Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հարցին, ԱԽ քարտուղարն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Նա անհասկանալի է համարել Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանը պետք է ձեռնպահ մնա Ղարաբաղի կարգավիճակի հարցից։ ՄԱԿ ԳԱ-ի 76-րդ նստաշրջանին իր տեսաելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի առջև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց բարձրացնելն անհեռանկար է։ Նա ասել է նաև, որ Ադրբեջանը «նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում և բոլորը պետք է դա հաշվի առնեն»։ Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել ՀՀ հետ և Երևանը պետք է ընտրություն կատարի «գործակցության և տարածքային նկրտ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |