Փաշինյանը հորոդորել է պատվաստվել՝ հավաստիացնելով, որ պատվաստանյութերի պակաս չի լինի24 սեպտեմբերի 2021 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով համաճարակային իրավիճակը հսկողության տակ պահելու անհրաժեշտությանը, հորդորել է բոլորին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Նա հավաստիացրել է, որ Հայաստանում պատվաստանյութերի պակաս չի լինի։ «Դա կարևոր է առողջապահական համակարգը լրացուցիչ չծանրաբեռնելու և երկրի տնտեսական բնականոն կյանքը շարունակելու համար։ Հիմա եզրային վիճակում ենք և պետք է պահպանենք հակահամաճարակային կանոնները»,-ասել է նա։ Վարչապետը հիշեցրել է, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում չպատվաստված աշխատակիցների համար 14 օրը մեկ թեստ հանձնելու պահանջը։ Անդրադառնալով այն դիտարկումներին, թե դա մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր է առաջացանում՝ վարչապետն ասել է, որ մարդիկ կարող են անվճար պատվաստվել։ «Քաղաքացին ինքն է ընտրումՙ ծախս անի՞, թե չանի»,-ասել է Փաշինյանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով կորոնավիրուսային իրավիճակը, տեղեկացրել է, որ ծավալված է 2156 մահճակալ 18 բուժկենտրոնում, որից զբաղված է 2006-ը։ Սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 256 554 դեպք, որոնցից 238 527-ն` առողջացած, 5216-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11612 պացիենտ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |