Դումանյանը հորդորել է «պարգևավճարը» կոչել «լրավճար» և չզարմանալ այն ստանալու փաստից24 սեպտեմբերի 2021 - 16:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վարդան Դումանյանն ասել է, որ նախարարությունը մինչև սեպտեմբերի 21-ը և դրանից հետո նույն ռեժիմի մեջ է եղել՝ պարգևավճարների առումով, որևիցե նորույթ չկա: Նա հաստատել է, որ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ պարգևավճար ստացել է, տեղեկացնում է Factor.am-ը։ Նախարարը, սակայն, խնդրել է, դա կոչել ոչ թե «պարգևավճար», այլ «հավելավճար» կամ «լրավճար»։ Նա նաև կոչ է արել լրագրողներին այդ փաստից չզարմանալ։ «Ամեն օր զարմանո՞ւմ եք, որ արևը ծագում և մայր է մտնում։ Այս հարցը խնդրում եմ մի շահարկեք, մի զարմացեք հավելավճար ստանալու թեմայով»,-ասել է նա։ Իսկ թե որքան են պարգևատրվել մանկավարժներն ու դասախոսները Անկախության 30-ամյակի առթիվ, Դումանյանը տեղյակ չէ։ «Միգուցե ինչ-որ մի բուհ իր դասախոսներին հավելավճարներ է տվել։ Շատ հաճելի կլինի, որ այնքան հավելավճար, լրավճար տան, որ բոլորը բավարարվածության զգացում ունենան։ Բուհերը ինքնավար կառույցներ են։ Եթե ունեն բավարար դրամական միջոցներ և որոշում են նման քայլ անել, միայն կարելի է ողջունել»,- ասել է նախարարը։ Ավելի վաղ պատմություն դասավանդող Վահրամ Թոքմաջյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով պատգամավորների պագևավճարներին, նշել է, որ ուսուցիչն էլ է պետական համակարգի մաս՝ քանի՞ ուսուցիչ է պարգևավճար ստացել։ ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի հաշվին պետբյուջեից 381,000-ական դրամ պարգևավճար է փոխանցվել։ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հայտարարել է,թե դա «սիմվոլիկ պարգևատրում է» անկախության 30 ամյակի կապակցությամբ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարել են, որ չեն վերցնելու պարգևավճարները՝ ուղղելու են սոցիալական ծրագրերի։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |