Ադրբեջանը Հաագայի դատարան ՀՀ դեմ հայց է ներկայացրել

Ադրբեջանը Հաագայի դատարան ՀՀ դեմ հայց է ներկայացրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Երևանին մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման մեջ: Այդ մասին հայտնել է Հաագայի դատարանի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է կատարել և շարունակում է իրականացնել ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա», - ասված է դիմումում:

«Անդրադառնալով 2020 թվականի աշնանը բռնկված մարտական գործողություններին՝ Ադրբեջանը պնդում է, որ «Հայաստանը մեկ անգամ ևս թիրախավորել է ադրբեջանցիներին ազգային ատելության վրա հիմնված դաժան վերաբերմունքով», - ասված է դատարանի հաղորդագրությունում։

Դիմումը պարունակում է նաև Հայաստանի դեմ նախնական միջոցներ կիրառելու պահանջ՝ մինչև տվյալ հայցի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

Ավելի վաղ Հայաստանն է Ադրբեջանի դեմ հայց ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում` Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---