ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոնկրետ միջոցներ են առաջարկել25 սեպտեմբերի 2021 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Նյու Յորքում, ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Դա երկու երկրի ԱԳ նախարարների առաջին հանդիպումն էր 2020-ի նոյեմբերից ի վեր։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։ Դրանում նշվում է, որ միջնորդները «կոնկրետ, նպատակաուղղված միջոցներ են առաջարկել իրավիճակի ապաէսկալացման և հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ», տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Նյու Յորքում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ինչպես նաև նախարարների համատեղ հանդիպում։ Համանախագահները ողջունում են 2020-ի նոյեմբերից ի վեր առաջին նման հանդիպումը որպես խաղաղ գործընթացը վերսկսելու երկու երկների վճռականության նշան՝ ուղիղ երկխոսության միջոցով, որն ուղղված կլինի տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման ապահովմանը»,-ասվում է համանախագահների հայտարարության մեջ։ Նշվում է, որ միջնորդները, իրենց մանդատին համապատասխան, վերահաստատում են կողմերի հետ աշխատանքը շարունակելու հավատարմությունը՝ ԼՂ հակամարտության հետ կապված և դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծում գտնելու համար։ Բոլոր հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |