ՀՀ-ում կորոնավիրուսի 1066 նոր դեպք կա և 25 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1066 նոր դեպք կա և 25 մահ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1066 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 257,620-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 25 դեպք է գրանցվել, 23-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5239 դեպք կա, այլ պատճառով՝ 1201:

Ապաքինվել է ևս 586 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 239,113 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 12,067 է։

Սեպտեմբերի 23-ին կատարվել է 6606 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,682,804 թեստ է արվել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---