Միրզոյանն ու Նուլանդը քննարկել են ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը![]() 25 սեպտեմբերի 2021 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Այդ մասին Նուլանդը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Լավ հանդիպում ունեցանք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Շնորհավորել եմ նրան արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Քննարկել ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և տարածաշրջանային գործակցությունը»,-ասվում է գրառման մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |