Վարչապետ․ Հայ գերիներին խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ կան25 սեպտեմբերի 2021 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ունեցած իր տեսաելույթում անդրադարձել է նաև Ադրբեջանում հայ գերիների խնդրին։ «Մեր գերիներին խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք»,-հայտարարել է նա։ Նա նշել է, որ խաղաղության օրակարգի դեմ ուղղված գործելակերպ է այն, որ ի հեճուկս նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետի` Ադրբեջանը ոչ միայն մինչև օրս գերության մեջ է պահում ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիների, այլև նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտել է 6-20 տարվա ազատազրկման: «Կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչև օրս չի հաստատում, չնայած՝ նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ: Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականին աշնանը ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ՝ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները: Մեր գերիների խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք»,-ասել է վարչապետը: Փաշինյանը նշել է, որ թշնամության մթնոլորտի խորացման աղաղակող օրինակ է Բաքվում բացված՝ այսպես կոչված ավարների պուրակը, որտեղ ադրբեջանցի դպրոցականներին էքսկուրսիաների են տանում դիտելու գերեվարված, սպանված կամ արնաքամ լինող հայ զինվորների մանեկենները: Այս և մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց մենք հետևողականորեն առաջ ենք տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով և նոր հնարավորություններ ստեղծելով»,-ասել է վարչապետը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում հայտարարել է նաև, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ «Աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է վերսկսել ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար Մայիսի 9-ին Հրապարակում համազգային հանրահավաք է լինելու Հանրահավաքը կմեկնարկի 16։00–ին Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% |