Ռուս խաղաղապահների հրամանատարի պաշտոնում Կոսոբոկովին կփոխարինի գեներալ-լեյտենանտ Անաշկինը![]() 25 սեպտեմբերի 2021 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին կփոխարինի գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը: Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, Անաշկինին և Կոսոբոկովին: Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների նախկին հրամանատար Կոսոբոկովը, որն այդ պաշտոնում փոխարինել էր Մուրադովին, պաշտոնավարել է ընդամենը մոտ 2 շաբաթ։ Հանդիպմանը Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ հերոս Անաշկինին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է վերջինիս նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում: ՊՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կոսոբոկովին՝ պաշտոնավարման ընթացքում պատշաճ ծառայության համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը և գոհունակություն հայտնել Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ: Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը ծառայել է Հարավսլավիայում, մասնակցել Չեչնիայի պատերազմներին, Անաշկինի հրամանատարության տակ գտնվող խումբը 2008-ին մասնակցել է Հարավային Օսիայի մարտական գործողություններին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |