Արզաքանցյանն ու թիմակիցները դուրս են եկել ՀԴԿ-ից․ Նոր կուսակցություն ունեն25 սեպտեմբերի 2021 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ դուրս եկել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շարքերից։ Նա հայտնել է, որ արդեն իսկ ստեղծվել է նոր կուսակցություն, որի անդամների ու նաև կուսակցության գործունեության մասին կհայտարարեն շուտով։ Արզաքանցյանը նաև նշել է, որ իրենց կուսակցությունը փորձում է համագործակցության եզրեր գտնել արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի, գրում է «Փաստինֆոն»։ Առաջիկայում նախատեսված է համագումարի նիստը, որից հետո շատ բան պարզ կդառնա։ Անվանման մասին Արզաքանցյանը նախընտրել է դեռևս լռել, սակայն հայտարարել է՝ քաղաքական դաշտում լայն համագործալկցություն են սկսել։ Մասնավորապես, արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության եզրեր են փորձում գտնել՝ հանդիպումներ ու քննարկումներ են կազմակերպում։ «Այն խնդիրներն են, որ ուզում էինք գայինք, ծրագրի մեջ մտցնեիք, կատարեինք մեր ժողովրդի, երկրի, անվտանգության, տնտեսությունը զարգացնելու համար։ Եթե մենք խորհրդարանում չենք՝ իշխանության կազմում չենք, մենք կարողանում ենք այսօր փորձենք արտախորհրդարանական շրջանակներում, հանձնաժողովի շրջանակներում տանել առաջ»,-ասել է նա։ Տիգրան Արզաքանցյանը մտադիր էր մասնակցել հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակով, սակայն փաստաթղթերում անճշտությունների պատճառով ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել նրա գրանցումը։ Խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկումների նոր հարթակի մասին։ Փաշինյանը հայտնել էր, թե պետք է փորձեն մշտական գործող ֆորմատ ձևավորել իր մասնակցությամբ և արտախորհրդարանական ուժերի ներկայացվածությամբ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |