Լիպարիտյան․ «Սպիտակ թուղթ» զեկույցը մատնանշում է` որտեղ ենք և ինչ հնարավորություններ կան հիմա27 սեպտեմբերի 2021 - 13:39 AMT PanARMENIAN.Net - «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» խորագրով «Սպիտակ թուղթ» զեկույց է հրապարակվել, որը մանրամասնորեն և խորությամբ ուսումնասիրում է այն խզվածքները, որոնք հանգեցրին պատերազմի և պարտության։ Այս զեկույցը նաև սահմանում է այն միջավայրը, որի ներսում Հայաստանն այժմ գործում է տարածաշրջանային և միջազգային առումներով: Փաստաթուղթը ներկայացնում է նաև առաջարկություններ ապագայի կապակցությամբ ընտրությունների և բարեփոխումների վերաբերյալ: Զեկույցի հեղինակներն են Թալին Փափազյանը (ֆրանսահայ քաղաքագետ), Ռոբերտ Այդաբիրյանը (ֆրանսահայ բիզնես ղեկավար և վերլուծաբան) ու Ժիրայր Լիպարիտյանը (պատմաբան և նախկին դիվանագետ), գրում է Արցախպրեսը։ «Մենք ստիպված էինք հաշվի նստել միջազգային և տարածաշրջանային իրողությունների հետ, որոնք դժվար է ընդունել: Մենք գիտեինք, որ մեր ժողովուրդը սնվել է բազմաթիվ սին հույսերով ու կեղծ երազներով: Բայց որոշեցինք, որ լավագույն ծառայությունը, որը մենք կարող ենք մատուցել այս պահին, հավաստիորեն ու իրատեսորեն մատնանշելն է, թե որտեղ ենք մենք և ինչ հնարավորություններ կան հիմա»,-ասել է Լիպարիտյանը։ Ուսումնասիրությունը հասանելի է երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն: Նշվում է, որ զեկույցի նպատակն է առաջարկել անցյալի հարցերի և ապագա տարբերակների մի համակարգված վերլուծություն՝ հիմնված ռացիոնալ փաստարկների վրա, և հրավիրել հանրային քննարկում, որը հիմնված կլինի փաստերի ու քննադատական դատողությունների վրա՝ փաստը տարանջատելով կարծիքից, սթափ դատողությունը՝ նախապաշարմունքից, ռազմավարական նկատառումները՝ գաղափարախոսական կառուցվածքներից: Այդպիսով հեղինակները հույս ունեն խրախուսել հանրային քննարկումն այս հարցերի շուրջ, բայց նաև օգնել իրավասուներին՝ վերանայելու խնդիրները քաղաքականություն ձևակերպելիս: Հետազոտությունը, որը հեղինակել են երեք քաջատեղյակ անհատներ, ներառում է նաև աշխարհի մոտ 45 հայ փորձագետների և վերլուծաբանների տեսակետների համառոտագիրը՝ պատերազմի պատճառների, վարման ու հետևանքների վերաբերյալ: «Սպիտակ թուղթը» տրամադրվել է Հայաստանի և Արցախի գործադիր ու օրենսդիր ղեկավարներին, ԶԼՄ-ներին, հետազոտական կենտրոններին, ինչպես նաև աշխարհասփյուռ հայտնի փորձագետների ու անհատների: Այն ներկայացվել է նաև Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող օտարերկրյա դեսպաններին: 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Նրան բացահայտ աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան։ Հարվածների թիրախում էին ոչ միայն հայկական զորքերն ու ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական շենքերն ու շինությունները, նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև մշակութային և պատմական կոթողներն ու օբյեկտները։ 2021թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել |