Չավուշօղլու․ Բաքվի հետ կհամակարգենք ՀՀ վերաբերյալ բոլոր քայլերը27 սեպտեմբերի 2021 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում չի ծրագրում։ «Ոչ, ոչ մի նման պլան ես չունեմ։ Մենք ի սկզբանե ցանկանում էինք, որ տարածաշրջանը դառնա խաղաղության և կայունության գոտի։ Այդ ուղղությամբ Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին համապարփակ խաղաղության պայմանագիր կնքել։ Դրական պատասխան դեռ չի եղել»,-ասել է Չավուշօղլուն Ստամբուլում Թյուրքական խորհրդի երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդակցությունից հետո։ Բացի այդ, ըստ Չավուշօղլուի, Անկարան մտադիր է Բաքվի հետ «համակարգել բոլոր քայլերը, որոնք այժմ ձեռնարկվում են և որոնք անհրաժեշտ կլինի ձեռնարկել հետագայում», գրում է ՏԱՍՍ-ը։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Ստամբուլում կողմերը քննարկել են նաև իրավիճակն Աֆղանստանում։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է արել։ Նա հավելել էր, որ դա կախված կլինի Երևանի դիրքորոշումից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Նյու Յորքում Էրդողանը հայտարարել է, թե դրական ազդակներ է ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ «Այժմ, այդ դրական ազդակների համատեքստում, մենք որոշ քայլեր կձեռնարկենք»,-ասել է նա՝ խոսելով 5-ի կամ 6-ի հարթակ ստեղծելու գաղափարի մասին։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար |