Մարուքյան․ Կարող ենք Ադրբեջանի պատասխանատվության հարցը բարձրացնել միջազգային քրեական ատյաններում27 սեպտեմբերի 2021 - 15:44 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Եռաբլուրում անդրադառնալով 44-օրյա պատերազմի տարելիցին, ասել է, որ դիվանագիտական մեծ աշխատանք կա տանելու և պետք է տանել։ «Մեր ունեցած բոլոր հարթակներով մենք շարունակում ենք ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է թույլ տվել Հայաստանի ու Արցախի դեմ, և, եթե լավ կազմակերպված ու հետևողական լինենք, կարող ենք պատասխանատվության հարցը բարձրացնել միջազգային քրեական ատյաններում»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։ Մարուքյանը նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրով, ամբողջ աշխարհի աչքի առաջ և այդ սպառնալիքները` ուղղված ՀՀ պետականության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականությանն դեմ, այսօր էլ չեն վերացել: Ըստ Մարուքյանի, տեղեկություններ չունի, թե Փաշինյանն ու Էրդողանն ինչ դրական ազդակներ են միմյանց փոխանցում: Նրա խոսքով, հարևանների հետ խոսելը մի բան է, երկրի անվտանգությունն ամրացնելը՝ մեկ այլ բան։ «1915-ին ցեղասպանություն է եղել, 1918 թ-ին հայ-թուրքական հարաբերություններ են եղել, դեսպան ենք ունեցել։ Հետևաբար պետք չէ այս երկուսը խառնել իրար»,-ասել է նա։ Մարուքյանն ասել է նաև, որ պետք է խոսել խաղաղությունից, քանի որ Ադրբեջանը տարբեր ատյաններում խոսում է, որ Հայաստանն է պատերազմի նախաձեռնողը. «Ներկայացվում է, որ Հայաստանն է սադրիչը, հարձակվողը և, հետևաբար կարևոր է, որ հայկական կողմը խոսում է խաղաղությունից, ասում է՝ ես պատրաստ եմ խաղաղության, դուք պատրա՞ստ եք, թե՞ ոչ: Այդ երկրները ցույց են տալիս, որ պատրաստ չեն՝ տարբեր նախապայմաններ առաջ քաշելով»: 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Նրան բացահայտ աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան։ Հարվածների թիրախում էին ոչ միայն հայկական զորքերն ու ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական շենքերն ու շինությունները, նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև մշակութային և պատմական կոթողներն ու օբյեկտները։ 2021թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |