Վրաստանն առաջարկում է հարթակ ստեղծել ՀՀ և Ադրբեջանի պաշտոնյաների շփումների համար![]() 27 սեպտեմբերի 2021 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանություններն առաջարկում են հարթակ ստեղծել իրենց երկրում Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների բարձր մակարդակի բանակցությունների համար։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա հիշեցրել է, որ հունիսին Վրաստանը նպաստել է 15 հայ գերիների ազատ արձակմանը` Ադրբեջանին ականապատ քարտեզների փոխանցման դիմաց, գրում է Sputnik Georgia-ն։ «Շարունակելու համար այդ գործընթացն ավելի բարձր մակարդակում, մենք առաջարկում ենք շփում այդ հարթակի միջոցով մեր հարևան եղբայրական պետություններին՝ մեր ադրբեջանցի և հայ եղբայրներին։ Հարթակը նախատեսում ենք ստեղծել Թբիլիսիում, որպեսզի նախաձեռնությունը մշտական դառնա»,-ասել է նա։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանում առաջարկել էր «հարևանության խաղաղ նախաձեռնություն» ստեղծել՝ Սևծովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման նպատակով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |