ՀՀ-ում կորոնավիրուսի 772 նոր դեպք է գրանցվել և 15 մահ![]() 28 սեպտեմբերի 2021 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 772 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 259,779-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 15 դեպք է գրանցվել, 13-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5277 դեպք կա, այլ պատճառով՝ 1205: Ապաքինվել է ևս 425 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 240,730 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 12,567 է։ Սեպտեմբերի 27-ին կատարվել է 4988 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,698,811 թեստ է արվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |