Հոկտեմբերի 2-ից Երևան-Թբիլիսի գնացքը կվերսկսի աշխատանքը

Հոկտեմբերի 2-ից Երևան-Թբիլիսի գնացքը կվերսկսի աշխատանքը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, ինչպես նաև առցանց:

Գնացքն աշխատելու է ամեն օր՝ Երևանից մեկնելով ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին, տեղեկացնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Տոմսերի գները տատանվում են 12,200 դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 25,800 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---