Լավրով․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համաձայնեցրել են ԼՂ այցերի վերսկսումը28 սեպտեմբերի 2021 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Նյու Յորքում համաձայնեցրել են Բաքվի և Երևանի հետ աշխատանքային այցերի վերսկսումը Լեռնային Ղարաբաղ։ «Օրերս ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահները Նյու Յորքում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Որքան հասկանում եմ, նրանք համաձայնեցրել են տարածաշրջան իրենց ուղևորությունների վերսկսումը՝ ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ տեղում հանդիպումների համար։ Հանդիպումներ են նախատեսված այդ թվում նաև Ստեփանակերտում»,-ասել է Լավրովը։ Նա ասել է նաև, որ 2020-ին ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների եռակողմ հայտարարության գլխավոր արդյունքը ռազմական գործողությունների լիակատար դադարեցումն է Լեռնային Ղարաբաղում և իրավիճակի կայունացումը հակամարտության գոտում, գրում է ՏԱՍՍ-ը։ «2020-ի նոյեմբերի 10-ից հետո անցած գրեթե մեկ տարվա գլխավոր արդյունքն այն է, որ կայունություն է հաստատվել, այն պահպանվում է, ռուս խաղաղապահների զորակազմը նպաստում է նրան, որ այժմ ոչ մի բռնի գործողություն մենք չենք տեսնում։ Փոքր միջադեպերը, որոնք եղան սկզբնական փուլում, արագ հանգուցալուծվում էին։ Մեկ անգամ ևս ընդգծեմ՝ հիմա իրավիճակն այնտեղ կայուն է, թե7, անշուշտ, խնդիրները շատ են»,-ասել է նա։ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Նյու Յորքում, ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Դա երկու երկրի ԱԳ նախարարների առաջին հանդիպումն էր 2020-ի նոյեմբերից ի վեր։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։ Դրանում նշվում է, որ միջնորդները «կոնկրետ, նպատակաուղղված միջոցներ են առաջարկել իրավիճակի ապաէսկալացման և հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ»: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |