Freedom House-ի կոչը ՀՀ իշխանություններին՝ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող օրենքի կիրարկումը28 սեպտեմբերի 2021 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող հակասահմանադրական օրենսդրության կիրարկումը: «Freedom House-ը մտահոգված է վերջերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու առթիվ հարուցված քրեական գործով։ Սա տեղի է ունենում Ազգային ժողովում պետական պաշտոնյաների դեմ «ծանր վիրավորանքը» քրեականացնող փոփոխություններ ընդունելուց ընդամենը երկու ամիս անց և խորհրդանշում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում՝ ներառյալ խոսքի ազատությունը»,-ասվում է հայտարարության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում ներմուծված 137.1-րդ հոդվածով՝ առանց ենթադրյալ «տուժող» Նիկոլ Փաշինյանի կողմից բողոքի կամ ներկայացված հանցագործության մասին հաղորդման: Ֆեյսբուքյան օգտատերի կողմից Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու հանգամանքը իրավապահ մարմիններն արձանագրել են իրականացված մոնիթորինգի արդյունքում՝ առանց ենթադրյալ տուժողի բողոքն ստանալու։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով ՔԿ․ Կիրանցի մոտ ցույցի 2 մասնակից ձերբակալվել է թմրամիջոց պահելու կասկածանքով Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ |