Հայ գիտնականներն աճեցրել են գերբարակ կիսահաղորդիչներ, որոնք կարող են ճկուն և ծալվող էլեկտրոնիկայի հիմք դառնալ29 սեպտեմբերի 2021 - 12:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի և Ռուս-Հայկական համալսարանի համատեղ կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայում՝ ապակե և պոլիմերային տակդիրների վրա աճեցվել են անցումային մետաղների երկքալկոգենիտների դասին պատկանող մոլիբդենի երկսուլֆիդի (MoS2) գերբարակ, ատոմական հաստության, մինչև 1 սմ2 մակերեսով, երկչափ (2D) կիսահաղորդիչներ, որոնք մոտակա տասնամյակում կարող են դառնալ թափանցիկ, ճկուն և ծալվող էլեկտրոնիկայի հիմքը: Լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ստեփան Պետրոսյանի խոսքով՝ նման երկչափ նյութերից առաջինը՝ գրաֆենը, ստացվել է մոտ 10 տարի առաջ, ինչի համար ռուս գիտնականներ Անդրեյ Գեյմին և Կոնստանտին Նովոսյոլովին 2010 թ-ին շնորհվել է Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում: Այդ նյութը աշխարհում հայտնի ամենաբարակ բյուրեղական նյութն է, այն իրենից ներկայացնում է հարթ ցանց՝ բաղկացած վեցանկյուներից, որոնց գագաթներում տեղադրված են ածխածնի (C) ատոմները: Ի տարբերություն գրաֆենի, մոլիբդենի երկսուլֆիդի թաղանթներն ունեն վերջավոր և հաստությունից կախված արգելված գոտու լայնություն՝ ընկած 1.2-1.8 էՎ տիրույթում: Ատոմական հաստության այսպիսի կիսահաղորդիչներն ունեն գրաֆենի նման հարթ բյուրեղական ցանց, կարող են լեգիրացվել, օժտված լինել n- և p- տիպի հաղորդականությամբ և մեծ հետաքրքրություն են ներկայացնում էլեկտրոնային, օպտիկական, մեխանիկական և այլ սարքերի համար: Գոյություն ունեցող սինթեզի մեթոդներից լաբորատորիայում օգտագործվել է լազերա-իմպուլսային փոշեցրման մեթոդը, որի ժամանակ որոշիչ են իմպուլսների թիվը և էներգիան: Ներկայում աշխատանքներ են տարվում երկչափ բյուրեղների մոլիբդենի երկսուլֆիդի հիման վրա ստեղծելու ֆոտոզգայուն կառուցվածքներ, այդ թվում նստեցված ճկուն պոլիմերային թաղանթների վրա: Ցույց է տրված, որ օպտիկական հատկություններում էական դեր են խաղում նաև մեծ կապի էներգիայով օժտված երկչափ էքսիտոնները, որոնք կարող են գոյատևել նույնիսկ սենյակային ջերմաստիճանում: Արդյունքները հրատարակվել են Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences) ամսագրի 2021 թ-ի 3-րդ համարում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |