Ղարիբաշվիլին Բաքվում է, նաև Երևան կայցելի․ Հուսով է՝ կնպաստի երկու երկրի հարաբերությունների կարգավորմանը29 սեպտեմբերի 2021 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարկիբաշվիլին Բաքու մեկնելուց առաջ հայտարարել է, որ մտադիր է այցելել նաև Երևան և հուսով է, որ դրական դերակատարում կունենա հարևան երկրների հարաբերությունների կարգավորման գործում։ «Սեպտեմբերի 29-ին Բաքու եմ մեկնում։ Հանդիպում եմ ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին շատ եմ հարգում։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Գլխավորը՝ մենք վստահում ենք միմյանց։ Երբ կա վստահություն երկրների և ղեկավարների միջև, կարծում եմ, որ բոլոր հարցերը պատշաճ լուծում կստանան»,-ասել է Ղարիբաշվիլին, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հայտարարել է, որ նույնպիսի հարաբերություններ ունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը մի քանի շաբաթ առաջ Թբիլիսիում էր։ «Առաջիկայում ես մտադիր եմ այցելել նաև Հայաստան։ Կարծում եմ, որ կկարողանամ իմ ամբողջ էներգիան ներդնել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման մեջ և դրական դերակատարում ունենալ»,- հավելել է նա։ Ղարիբաշվիլին ավելի վաղ առաջարկել է հարթակ ստեղծել իրենց երկրում Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների բարձր մակարդակի բանակցությունների համար։ Մինչ այդ ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանում նա առաջարկել էր «հարևանության խաղաղ նախաձեռնություն» ստեղծել՝ Սևծովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման նպատակով։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |