ԱՆ․ Հայկոյի մահվան պատճառը Covid-19-ի դեմ պատվաստանյութը չէ![]() 29 սեպտեմբերի 2021 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը, անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին, տեղեկացնում է, որ նրա մահվան պատճառը Covid-19-ի դեմ պատվաստանյութը չէ: «Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ: Առողջապահության նախարարության անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հայկոյի ընտանիքին»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Երգիչ Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով, նա ծանր վիճակում տեղափոխվել էր «Միքայելյան» հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |