Պուտին․ ՌԴ և Թուրքիայի գործակցությունը նպաստում է հաշտեցմանը ԼՂ-ում![]() 29 սեպտեմբերի 2021 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՌԴ և Թուրքիայի գործակցությունը նպաստում է հաշտեցմանը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունության լուրջ երաշխիք է։ «Ակտիվ գործում է Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանին տեղակայված հրադադարի պահպանումը վերահսկող ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը։ Այդ գործակցությունը կայունությանը և հաշտեցմանն ուղղված՝ կողմերի հետագա քայլերի համաձայնեցման լուրջ երաշխիք է»,-ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինի և Էրդողանի հանդիպումն անցկացվել է Սոչիում։ Նախապես նշվել էր, որ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև իրավիճակն Անդրկովկասում։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |