Ծանրամարտիկ Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն![]() 30 սեպտեմբերի 2021 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճել է չեմպիոնի կոչումը։ Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթանում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Նա երկամարտում գրանցել է 345 կգ արդյունք։ Պոկում վարժությունում 155 կիլոգրամից հետո երրորդ մոտեցմամբ Ռաֆիկը չի ֆիքսել 160 կգ-ն և բավարարվել է չորրորդ տեղով: Հայ ծանրորդը մրցակիցներին գերազանցել է հրում վարժությունում: Նա առաջին մոտեցմամբ բարձրացրել է 190 կգ ծանրաձողը, ինչը բավական էր ոչ միայն այս վարժությունում փոքր ոսկին, այլև երկամարտում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու համար, գրում է «Առավոտը»։ Հայաստանցի մարզիկը հրաժարվել է հաջորդ երկու մոտեցումից: Մինչև 23 տարեկանների տարիքային խմբում սեպտեմբերի 29-ին մրցահարթակ էր դուրս եկել նաև 73 կգ քաշային Արմեն Գրիգորյանը, որը բավարարվեց 5-րդ տեղով։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |