Դավիթ Տոնոյանը և Պատրոն Դավոն ձերբակալվել են 2.3 մլրդ դրամ հափշտակելու և կեղծիքների գործով![]() 30 սեպտեմբերի 2021 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն (Դավիթ Տոնոյան), ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն (Դավիթ Գալստյան, որն ավելի հայտնի է որպես «Պատրոն Դավո»): Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը: Նրանք որպես մեղադրյալ են ներգրավվել ԱԱԾ-ում քննվող՝ ՀՀ ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքով հարուցված քրգործի նախաքննության շրջանակում։ Բացի այդ, քրգործի շրջանակում նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ԶՈւ նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ: ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ քրգործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ պետության առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու հանցավոր մեխանիզմի ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |