Էրդողանը կմասնակցի Վարանդայի օդանավակայանի բացմանը![]() 30 սեպտեմբերի 2021 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլիի) միջազգային օդանավակայանի բացմանը։ Այդ մասին հայտարարել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը Haber Global-ին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ աշխատանքներն ավարտին են մոտենում՝ անցկացվում են փորձնական թռիչքներ, շուտով բացումը կլինի, գրում է «Sputnik Ադրբեջանը»։ Օդավանավակայնը կկարողանա ընդունել մինչև 400 տոննա տարողությամբ ցանկացած տիպի ինքնաթիռ։ Տերմինալի շենքի առջև 150 ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղի կլինի։ Օդանավակայանի հիմնարկեքը Ադրբեջանի հսկողության տակ անցած Վարանդայի շրջանում տեղի է ունեցել 2021-ի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |