ԱՆ․ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի պահանջը կիրառվելու է հոկտեմբերի 14-ից

ԱՆ․ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի պահանջը կիրառվելու է հոկտեմբերի 14-ից

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն առողջապահության նախարարի՝ օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից։ Այդ մասին ասվում է Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ այս հարցի շուրջ Արդարադատության և Առողջապահության նախարարությունների համապատասխան մասնագետները բազմիցս ունեցել են ներքին քննարկումներ․ և մոտեցումը մեկն է եղել՝ պահանջը կիրառել հոկտեմբերի 14-ից։

Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու բոլոր տնտեսվարողների` աշխատակիցների պարտադիր 14-օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխանների ներկայացման պահանջը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---