ՀՀ-ում կորոնավիրուսի 1022 նոր դեպք կա և 21 մահ![]() 30 սեպտեմբերի 2021 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1022 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 261,697-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 21 դեպք է գրանցվել, 20-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5319 դեպք կա, այլ պատճառով՝ 1209: Ապաքինվել է ևս 650 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 241,841 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 13,328 է։ Սեպտեմբերի 29-ին կատարվել է 7472 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,712,685 թեստ է արվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |