ՀՀ-ն Արցախին 13.5 մլրդ դրամ կտրամադրի![]() 30 սեպտեմբերի 2021 - 14:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության որոշմամբ Արցախին կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այդ գումարից 1.2 մլրդ-ն ուղղվելու է բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին, իսկ 12.2 մլրդ դրամը հատկացվելու է որպես միջպետական վարկ: «Արցախի Հանրապետությանը ՀՀ կառավարության կողմից հատկացվող ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ բնակչության՝ հոկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների, ինչպես նաեւ տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման համար»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս: Նա հիշեցրել է, որ սա նույնաբնույթ արդեն չորրորդ որոշումն է. ընդհանուր առմամբ, 2020-ից առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 100 մլրդ դրամի աջակցություն: Նախագծով նախատեսվում է նաև տրամադրել միջպետական վարկ՝ հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, ինչպես նաեւ պարտատոմսերի մարման նպատակով։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |