Լիտվան ՀՀ-ին Moderna-ի 50,000 դեղաչափ կտրամադրի![]() 30 սեպտեմբերի 2021 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութի 50,000 դեղաչափ տրամադրել Հայաստանին, տեղեկացնում է ՀՀ-ում այդ երկրի դեսպանատունը։ Նշվում է, որ Լիտվան առաջին անգամ է որոշում կայացնում Moderna ընկերության պատվաստանյութի նվիրաբերության մասին։ «Որոշվել է Moderna ընկերության արտադրած Spikevax պատվաստանյութի 50,000 դեղաչափ փոխանցել Հայաստանին: Լիտվան կշարունակի նպաստել ԵՄ-ի գլոբալ համաճարակի արձագանքման նախաձեռնությանը»,- ասվում է գրառման մեջ։ Օգնությունը կտրամադրվի ըստ ՀՀ կառավարության խնդրանքի։ Լիտվայի առողջապահության նախարարությանը հանձնարարվել է պատվաստանյութի հակտացումը կատարել մինչև 2021-ի հոկտեմբերի 4-ը, ասվում է Լիտվայի կառավարության հաղորդագրության մեջ։ Հայաստանն առաջին անգամ կստանա ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութի չափաքանակ։ ՀՀ-ում սեպտեմբերի 26-ի դրությամբ` կատարվել է 408,535 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 264,695, երկրորդ դեղաչափ` 143,840։ Ավելի վաղ Լիտվան նաև AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակ էր փոխա նցել Հայաստանին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |