Փաշինյան․ 2022-ի բյուջեի հիմքում 3 առաջնահերթություն է

Փաշինյան․ 2022-ի բյուջեի հիմքում 3 առաջնահերթություն է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործադիրի նիստում ներկայացնելով 2022 թվականի պետական բյուջեն, հայտարարել է, որ այն հիմնված է 3 առաջնահերթության վրա՝ անվտանգություն, ենթակառուցվածքներ և կրթություն ու գիտություն։

Վարչապետը հատկապես կարևորել է անվտանգության ոլորտի բարեփոխումը, առանց որի բոլոր մյուս ծրագրերի իրականցումն անհնար կլինի։ Նա նշել է, որ այդ իմաստով նկատի ունի ոչ միայն զինված ուժերի զարգացումն ու կարողությունների ավելացումը, այլև Հայաստանի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը։

Փաշինյանը կարևորել է նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու զարգացումը։

Բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 18.2%-ով։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.9 տոկոսային կետով և կկազմի 23.4%, պետպարտք/ ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի ու տարեվերջին կկազմի մոտ 60%:

Կառավարությունը հավանություն է տվել 2022 թվականի պետական բյուջեի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---