Նախարար․ Նայելով Փաշինյանի լուսանկարին՝ հիշում եմ, որ պետք է լինեմ ազնիվ, անաչառ![]() 30 սեպտեմբերի 2021 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, մեկնաբանելով՝ ինչու է իր աշխատեսնյակում փակցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, ասել է, որ նայելով դրան՝ հիշում է, որ պետք է լինել ազնիվ, անաչառ։ Ըստ արդարադատության նախարարի՝ պետության ղեկավարի լուսանկարը երկրի խորհրդանիշն է, գրում է «Փաստինֆոն»։ «Աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին, հիշում եմ, որ պետք է լինեմ ազնիվ, անաչառ և պահպանեմ այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը: Խոհրդանիշներն ինձ օգնում են հիշել այն արժեքները, ինչի համար ես աշխատում եմ»,-ասել է Անդրեասյանը: Դիտարկմանը, որ Սահմանադրության մեջ գրված չէ, որ երկրի ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, նախարարն արձագանքել է. «Ամեն ինչ չէ, որ մենք անում ենք՝ Սահմանադրության մեջ գրված է: Հաճախ կան որոշակի ներքին մղումներ, ցանկություններ, որոնք անում ես ոչ թե սահմանադրությունից բխելով, այլ՝ քո արժեհամակարգից ելնելով: Այն ինչ արգելված չէ, թույլատրված է»։ Նա հավելել է, որ իր համար սա նաև անձնական դիրքորշում է՝ երկրի խորհրդանիշների հանդեպ: 2018-ին Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները բոլոր պետական հաստատություններից հեռացնում էին այդ պահին դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի լուսանկարները։ Նրանք հայտարարում էին, որ նախագահի, վարչապետի կամ որևէ պաշտոնյայի նկար չպետք է լինի ՀՀ սիմվոլների կողքին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |