300,000 դրամը գերազանցող գործարքները հունվարի 1-ից միայն անկանխիկ կարվեն![]() 30 սեպտեմբերի 2021 - 16:06 AMT PanARMENIAN.Net - 2022-ի հունվարի 1-ից 300,000 դրամը գերազանցող գործարքները բացառապես անկանխիկ եղանակով կիրականացվեն։ Այդ մասին գործադիրի նիստում հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով սահմանվում են այն ոլորտները, որտեղ իրականացվելու են անկանխիկ գործառությունները։ 2022 թվականի հունվարի 1-ից՝ Երևանում անկանխիկ են վճարվելու աշխատավարձերը, կրթաթոշակները, բժշկական ծառայությունների վճարներն և ուսումնական վճարները բուհերում, և մասնավոր դպրոցներում։ Մարզկենտրոններում այդ պահանջը կգործի 2023-ից, իսկ ամբողջ ՀՀ տարածքում՝ 2024-ից։ Կենսաթոշակների և նպաստների պարագայում անկանխիկ վճարումների մասով կան բացառություններ՝ հաշմանդամություն ունեցողների և 70-ից բարձր տարիքով անձանց համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախագիծը կոռուպցիայի դեմ պայքարի առումով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |