2022-ից Սևանի հարակից համայնքները կաթիլային ոռոգման կանցնեն․ Ծրագիրը հաստատվել է![]() 30 սեպտեմբերի 2021 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների» 2022–ի տարեկան ծրագիրը, ըստ որի հարակից համայնքներում կներդրվի կաթիլային ոռոգման ցանց։ Նախատեսվում է, որ դա հնարավորություն կտա իրականացնել արդյունավետ ոռոգում սակավ ջրային ռեսուրսներով` նվազեցնելով ոռոգման նպատակով ջրի բացթողումը Սևանից, գրում է Sputnik Արմենիան։ Ծրագրով նախատեսվում է նաև 2022-ին Սևանա լճի առափնյա տարածքի մոտ 2400 հանգստի ու սննդի օբյեկտներում կոյուղու և կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայաններ կառուցել և շահագործման հանձնել։ 2022-ին նախատեսվում է նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համար անհրաժեշտ տեխնիկա գնել` ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքների համար։ Նախատեսվում է Սևանա լճում իրականացնել մշտադիտարկում` դրա ջրհավաք ավազանի գետերի աղտոտվածության, ջրհավաք ավազանում` հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական, ինչպես նաև` ստորերկրյա ջրերի աղտոտվածության։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |