ՀՀ ռազմական ծախսերը 2022-ին կաճեն մոտ 11%-ով![]() 30 սեպտեմբերի 2021 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճելու են մոտ 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345․4 միլիարդ դրամ։ 2021-ին բյուջեի ծախսերից 312 միլիարդն էր հատկացվել պաշտպանությանը։ Ըստ ՀՀ 2022 թ․ բյուջեի նախագծի՝ Զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների բավարարման համար կհատկացվի այս միջոցներից ավելի քան 340 միլիարդ դրամը։ Ռազմաբժշկական ծառայությունների համար բյուջեից կհատկացվի 2 միլիարդ 635 միլիոն դրամ, որը մոտ 200 միլիոն դրամով պակաս է 2021-ի համար ռազմաբժշկական ոլորտին հատկացված միջոցներից, գրում է ՍիվիլՆեթը։ Ռազմական ուսուցման ու վերապատրաստման բյուջետային ծրագրով հատկացվելու է ավելի քան 1 միլիարդ դրամ, որից «ՀՀ զինված ուժերը համապատասխան մասնագետներով ապահովելու նպատակով ՌԴ և այլ օտարերկրյա պետություններում ռազմական ակադեմիական կրթություն ստացողների տարեկան միջին թվաքանակները կկազմեն 342 մարդ, որից կուրսանտներ՝ 205 (ՌԴ-185, այլ երկրներ-20), սպա-ունկնդիրներ` 115 (ՌԴ-95, այլ երկրներ-20) և Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում կարճաժամկետ դասընթացներում ներգրավվածներ՝ 22 մարդ»։ Միջազգային ռազմական համագործակցության նպատակով կհատկացվի 870 միլիոն դրամ, իսկ ականազերծման աշխատանքների համար՝ 317 միլիոն դրամ, որը պակաս է 2020-ի բյուջեով նույն ծրագրով հատկացված միջոցներից։ Բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 18.2%-ով։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.9 տոկոսային կետով և կկազմի 23.4%, պետպարտք/ ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի ու տարեվերջին կկազմի մոտ 60%: Կառավարությունը հավանություն է տվել 2022 թվականի պետական բյուջեի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |