Թունյան․ 2022-ի բյուջեով գիտության ֆինանսավորումը կավելանա 82%-ով![]() 30 սեպտեմբերի 2021 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել 2022-ի պետական բյուջեի նախագծին, ըստ որի կրթության գիտության մշակույթի և սպորտի ֆինանսավորումը կավելանա 27.4%-ով և կկազմի 223 մլրդ դրամ։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միայն գիտության ֆինանսավորումը կավելանա 82%-ով։ 2022 թվականի պետական բյուջեի հիմնական ցուցանիշներն են․եկամուտներ՝ 1 տրլն 946.2 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրլն 188.4 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 242.2 մլրդ դրամ։ «Մի քանի կարևոր արձանագրումներ․ ● Բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 18.2%-ով, ● Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.9 տոկոսային կետով և կկազմի 23.4%, ● Պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի և տարեվերջին կկազմի մոտ 60%, ● Կապիտալ ծախսերը կաճեն և կկազմեն 350 մլրդ դրամ»,-ասվում է գրառման մեջ։ 2022-ի պետական բյուջեի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |