Աջափնյակում փակվել է վերջին աղբամուղը. Երևանում ավելի քան 60%-ն արդեն փակ են![]() 30 սեպտեմբերի 2021 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Աջափնյակում փակվել է վերջին 2 աղբամուղը։ Աջափնյակն առաջինն է Երևանի վարչական շրջաններից, որտեղ աղբամուղների փակման ծրագիրն ամբողջությամբ կատարվել է, տեղեկացնում է քաղաքապետարանը։ «Եղել է 215 աղբամուղ, մնացել են վերջին երկու շենքի աղբամուղները, որոնք փակվում են: Աշխատել է մեծ թիմ, հեշտ չի եղել: Բնակիչներ կային, որոնց դժվար էր համոզել, որովհետև մարդիկ տարիներով սովորել էին աղբը նետել հենց իրենց բնակարաններին մոտ, շենքի ներսում: Ծրագիրը միանգամից լուծում է տալու մի քանի խնդիրների»,- նշել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանը: Քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ աղբամուղների փակումն այլընտրանք չունի, մարդկային նորմալ կյանքի որակի խախտում կա: Մինչ զոդման աշխատանքները՝ աղբամուղները նախապես ամբողջությամբ մաքրվում են հատուկ նյութով: Դրանց փոխարեն շենքերի մոտակայքում տեղադրվում են անհրաժեշտ քանակությամբ նոր աղբամաններ։ Երևանում 3691 աղբամուղից 2220-ն արդեն իսկ փակվել է. ընդհանուր առմամբ, բազմաբնակարաններում առկա աղբամուղների ավելի քան 60%-ն արդեն չի շահագործվում: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |