ՔՊ-ական 2 պատգամավոր դատարանի մոտ են․ Եկել են աջակցելու Տոնոյանին30 սեպտեմբերի 2021 - 18:51 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը սոցցանցում հայտնի է որպես «Նավակ ճոճող», եկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց, որտեղ քննվելու է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Գաբրիելյանն ասել է, որ եկել է աջակցելու նպատակով, տեղեկացնում է «Առավոտը»։ «Ես համոզված եմ, որ պարոն Տոնոյանն անմեղ է, բայց, այնուամենայնիվ, տեղի են ունենում քննչական գործողություններ, թող ընթացքը ցույց տա։ Ես նրան շատ լավ ճանաչում եմ և վստահ եմ, որ որևէ կոռուպցիոն գործարքում չի կարող ներգրավված լինել»,-նշել է պատգամավորը։ Գաբրիելյանը նաև նշել է, որ այս գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից տեղեկություն չունի։ Դատարանի դիմաց է նաև իշխող խմբակցության պատգամավորներից Քրիստինե Պողոսյանը, որը ժամանակին իր հեռախոսի էկրանին տեղադրել էր Տոնոյանի նկարը։ 2019-ին, մեկնաբանելով Տոնոյանի նկարի տեղադրումը հեռախոսի էկրանին, Պողոսյանն ասել էր, որ շատ ուժեղ նախարար է համարում նրան։ «Վերջապես ունենք մի նախարար, ումից դողում են դրսում»,-ասել էր նա։ ԱԱԾ-ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն (Դավիթ Տոնոյան), ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն (Դավիթ Գալստյան, որն ավելի հայտնի է որպես «Պատրոն Դավո»): Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |