ՀՀ-ն ևս 2 մեդալ է նվաճել ծանրամարտի ԵԱ-ում![]() 30 սեպտեմբերի 2021 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ևս 2 մեդալ է նվաճել։ Կարեն Մարգարյանը (81 կգ) երկամարտի 330 կգ (153 կգ պոկում, 177 կգ հրում վարժությունում) արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ Սուրեն Գրիգորյանը (81 կգ)՝ արծաթե մեդալակիր՝ երկամարտում գրանցելով 328 կգ արդյունք, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Հայաստանը երկու տարիքային խմբերում ներկայացված է 17 մարզիկ-մարզուհիներով: Եվրոպայի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 3-ին։ Ավելի վաղ Գառնիկ Չոլակյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ) դարձել էին ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ Մ23 մրցաշարում հաղթող է դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)։ Մինչև 20 տարեկանների աղջիկների մրցաշարում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը երկամարտի 220 կիլոգրամ արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |