Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետոմսերի 25%-ի բաժնետեր կդառնա

Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետոմսերի 25%-ի բաժնետեր կդառնա

PanARMENIAN.Net - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25%-ը նախատեսվում է նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։ Նվիրատուն ռուսական «Արդյունաբերական ընկերություն» («Պռոմիշլեննայա կոմպանիա») բաժնետիրական ընկերությունն է։

Հարցն ընդգրկված է եղել ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 30-ի նիստում: Նախագիծն ընդունվել է գրավոր քվեարկությամբ:

«Արդյունաբերական ընկերությունը» Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 60% բաժնետոմսերի սեփականատերն է։

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, պատրաստակամություն է հայտնել ի սեփականություն ընդունել 412,250.75 հասարակ (սովորական) բաժնետոմս և դրանց կառավարման լիազորությունը վերապահել վարչապետի աշխատակազմին:

Ըստ կառավարության որոշման՝ վարչապետի աշխատակազմը պետք է տասնօրյա ժամկետում «Արդյունաբերական ընկերություն» ՓԲԸ-ի հետ համատեղ սահմանված կարգով ապահովի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը՝ նվիրաբերող ընկերության միջոցների հաշվին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ ԶՊՄԿ-ի՝ ժողովրդից գողացված բաժինը վերադարձնելու են ժողովրդին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---