Մոսկվան` Ալիևի նոր սպառնալիքների մասին․Առճակատման երանգով հայտարարությունների տարածումը չի նպաստում տարաձայնությունների հաղթահարմանը![]() 1 հոկտեմբերի 2021 - 12:15 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքն» ուժով բացելու սպառնալիքներին, ասել է, որ առճակատման երանգ ունեցող հայտարարությունների տարածումը չի նպաստում տարաձայնությունների հաղթահարմանը: Ավելի վաղ Ալիևը հերթական անգամ հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։ «Երկրորդ ղարաբաղյան պատերամը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր համբերությունը սպառվում է։ Ուստի մենք Հայաստանին հնարավորություն ենք տալիս կատարելու նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր պայմանները»,-ասել է նա։ Զայցևն ասել է, որ «հասկանում է, որ ԶԼՄ-ներն անտարբեր չեն թեժ նորությունների հանդեպ, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ բացառապես առճակատման երանգ ունեցող հայտարարությունների տարածումը չի նպաստում առկա տարաձայնությունների հաղթահարմանը», գրում է «Նովոստի Արմենիան»։ Նա հավելել է, որ փոխարենը հարկավոր է հնարավորություն ապահովել փոխընդունելի լուծումներ գտնելու համար։ Նա նշել է, որ և Բաքվից, և Երևանից բարձրագույն մակարդակով հայտարարվել է հարաբերություններում նոր էջ բացելու պատրաստակամության մասին։ «Մեր աշխատանքում կենտրոնանում ենք այդպիսի դրական կետերի վրա»,- ընդգծել է Զայցևը: «Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի ձևաչափով շարունակում է աշխատել: Մեր կողմից ողջունում ենք Բաքվի և Երևանի դրական տրամադրվածությունը փոխընդունելի փաթեթային պայմանավորվածությունների հասնելու հարցում, ինչը հեռանկարում թույլ կտա համատեղ աշխատանքը տեղափոխել գործընկերային համագործակցության հարթություն»,- ասել է Զայցևը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |