Վարչապետ․ Լիահույս եմ` հայ-չինական գործակցությունը կխորանա և կընդլայնվի 1 հոկտեմբերի 2021 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և ՉԺՀ պետխորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանին՝ հույս հայտնելով, որ հայ-չինական համագործակցությունը կխորանա և կընդլայնվի։ Ծինփինին ուղղված ուղերձում ասվում է․ «Հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, կայուն զարգացել և ամրապնդվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր։ Չինաստանը, որպես միջազգային հարաբերություններում կարևոր դերակատար, իր նպաստն է բերում համաշխարհային զարգացման օրակարգում և հանդիսանում է Հայաստանի առաջնային գործընկերներից մեկը։ Վստահաբար կարող ենք արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ մեզ հաջողվել է կարևոր հանգրվանի հասցնել մեր փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-չինական համագործակցությունը հարաճուն կերպով կխորանա և կընդլայնվի՝ ի նպաստ մեր ժողովուրդների»։ Քեցյանին հասցեագրված ուղերձում նշվում է, որ Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ գործակցությունը։ «Գոհունակությամբ պետք է արձանագրել, որ անգամ համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալներում զգալի աճ է գրանցվել, ինչը վկայում է այն մասին, որ հայ-չինական հարաբերություններն ունեն հետագա զարգացման մեծ ներուժ: Լիահույս եմ, որ հաստատակամ քայլերով մենք կարող ենք առաջ մղել մեր գործակցությունը՝ հանուն մեր ժողովուրդների և ապահով ու անվտանգ ապագայի։ Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ շարունակական ջանքեր գործադրել հայ-չինական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու և համագործակցության նոր հորիզոնների հասնելու ուղղությամբ»,-ասվում է ուղերձում։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |