ՊՆ ղեկավարն ու Իրանի դեսպանը հայ-իրանական գործակցության խորացման հարցեր են քննարկել![]() 1 հոկտեմբերի 2021 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ քննարկել են նաև հայ-իրանական համագործակցության խորացմանը և տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, կարևորել Իրանի դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։ Ավելի վաղ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ գործակցությունը պաշտպանական ոլորտում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |