Բուժաշխատողների համար «Ոսկե ծիրանի» ֆիլմերի մուտքն ազատ է![]() 2 հոկտեմբերի 2021 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Բոլոր բուժաշխատողների համար «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրերի բոլոր ֆիլմերի մուտքն ազատ է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։ Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կկայանա հոկտեմբերի 3-10-ը: «Շնորհակալ ենք բուժաշխատողներին՝ կյանքի ու մահվան պայքար մղելու և բազում կյանքեր փրկելու համար»,-ասվում է գրառման մեջ։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի արդեն 18-րդ անգամ։ Ավանդաբար կինոփառատոնն ացնում էր հուլիսին, սակայն, այս տարի այն մեկնարկում է հոկտեմբերին։ «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը կայացել էր նոյեմբերին՝ պայմանավորված համավարակային իրավիճակով: Կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |