ԱՆ․ Կրծքով կերակրումը հակացուցում չէ Covid-19-ի դեմ պավաստման համար![]() 2 հոկտեմբերի 2021 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների՝ կրծքով կերակրումը հակացուցում չէ Covid-19-ի դեմ պավաստումների համար, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս պատվաստումից հետո դադարեցնել կրծքով կերակրումը, քանի որ դա օգտակար է ինչպես կերակրող կանանց, այնպես էլ նորածիններին: Համաձայն ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների առաջարկության՝ կրծքով կերակրող կանայք կարող են պատվաստվել Covid-19-ի դեմ: Պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ են և հատկապես կարևորվում են Covid-19-ի համավարակի կանխարգելման համար՝ դելտա շտամի տարածման համատեքստում: Հոկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 263,783 դեպք, որոնցից 243,341-ն` առողջացած, 5354-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13,876 պացիենտ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |