Պետրոս Պետրոսյանը՝ երիտասարդական ԵԱ բրոնզե մեդալակիր![]() 2 հոկտեմբերի 2021 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր Պետրոս Պետրոսյանը երկամարտի 349 կգ (155+194) արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել։ Նա հանդես է գալիս Մ20 տարեկանների 102 կգ քաշային կարգում։ Հայ ծանրորդը նաև երկու փոքր բրոնզե մեդալ է նվաճել: Պետրոսյանը 13-րդ մեդալն է բերել ՀՀ հավաքականին: Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները 7 ոսկի են նվաճել։ Ոսկե մեդալներ են նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ), Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (81 կգ): Եվրոպայի չեմպիոն են դարձել նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Մարգարիտա Առաքելյանը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |