Իդալգո․ Ֆրանսիան կարող է ճանաչել ԼՂ Հանրապետությունը![]() 4 հոկտեմբերի 2021 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կարծիք է հայտնել, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա հրապարակել է ֆրանսիացի հայտնի գրող և փիլիսոփա Բեռնար-Անրի Լևիի՝ Le Point-ում հրապարակված՝ «Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերտառությամբ հոդվածը: «Միանշանակ համաձայն եմ, Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,-ասվում է Իդալգոյի գրառման մեջ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |