ԱՆ․ Պատվաստվածների մեծ մասը 31-65 տարիքային խմբում է![]() 4 հոկտեմբերի 2021 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 4-ի դրությամբ, կատարվել է 517,047 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 352,600, երկրորդ` 164,447։ Պատվաստված անձանց մեծ մասը 31-65 տարեկան է, որից առաջին դեղաչափը ստացել է պատվաստվածների 68.1 տոկոսը, երկրորդ` 68.9%-ը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Ըստ հրապարակված ինֆոգրաֆիկայի, պատվաստվածների միայն 1․6 տոկոսն է օտարերկրացի։ Ինչպես առաջին դեղաչափը, այնպես էլ երկրորդը ստացածների թվում գերակշռում են կանայք՝ 53.6% և 53.4% համապատասխանաբար։ Հոկտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 265, 317 դեպք, որոնցից 244, 842-ն` առողջացած, 5397-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13,860 պացիենտ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |